Խորացված մոտեցում և համարձակ լուծումներ
02. Մեր ծառայությունները
Մենք գտել ենք հարմարավետության բանաձևը
Մենք ստեղծում ենք մարդակենտրոն միջավայրեր
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Metric Studio ընկերությունը՝ ճարտարապետ Հովհաննես Վահրամյանի գլխավորությամբ, մատուցում է համալիր ճարտարապետական, նախագծման և պլանավորման ծառայություններ Հայաստանում 2007 թվականից: Խորացված մոտեցման եվ համարձակ լուծումների շնորհիվ ստուդիան սկսեց արագ զարգանալ և՛ ինտերիեր դիզայնի, և՛ ճարտարապետական ուղղություններով: Այսօր արդեն ընկերությունն իրականցնում է մեծածավալ նախագծեր և իր կազմում ունի ձևավորված ներդրումային ու արտադրական ընկերություններ, որոնք մեկ շղթայով աշխատում են թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում:
Մեր առաքելությունը
Ճարտարապետությունը մեր հասարակության հայելին է: Այս հարցում, որպես փորձագետ, մեր դերն ուղղորդել և առաջնորդելն է: Ընկերության առաքելությունն է զարգացնել ճարտարապետական ու ինտերիեր դիզայնի ոլորտը Հայաստանում՝ սահմանելով որակի ու ճաշակի նոր նշաձող: Մեր համոզմամբ այս երկու ուղղություններն են ստեղծում այն միջավայրը, որում ապրում ես, իսկ միջավայրն էլ ուղիղ ազդեցություն ունի կյանքի որակի, աշխատանքի արդյունավետության ու երջանկության ինդեքսի վրա:
Մեր աշխատանքային սկզբունքները
Ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին՝ մենք տալիս ենք չկրկնվող նախագիծ ու հստակ ձեռագիր ու փորձում ենք առաջին հերթին լուծել հաճախորդի խնդիրը:
Մենք հավատում ենք դիզայնի հավաքական ուժին, երբ անհատների մտքերը, մտահղացումներն ու պատմությունները միավորվում են ստեղծելու ճարտարապետական տեսլական, որը ոգեշնչում է մարդկանց և տրանսֆորմացնում է միջավայրը:
Եկեք միասին կյանքի կոչենք անգամ ամենահամարձակ նախագծերը
05. Ունե՞ք սպասվող նախագիծ:
Մենք վիզուալիզացնում ենք մեր հաճախորդների պատկերացրած հարմարավետ միջավայրը և այն իրականություն դարձնում: